Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, VBET Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ այսօր նախատեսված «Ուրարտու»-«Լոռի ՖԱ» հանդիպումը չի կայանա:
Վանաձորյան ակումբը պաշտոնական գրություն է ուղարկել ՀՖՖ՝ նշելով, որ չի ներկայանալու հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ մամուլի ծառայությունից: