Մենք հաճախ ենք թերթում ճամփորդական տարբեր ամսագրերում հոդվածներ և հիանում այս կամ այն երկրում բնության որևէ տեսարանով։ Մինչդեռ մեր փոքրիկ երկրում այնքան պատմական, բնական ու ճարտարապետական հրաշքներ կան։ Դրանցից մեկն էլ «Հունոտի կիրճ» բնապատմական արգելոցն է, գրել է Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի էջում և հրապարակել լուսանկարներ:
«Հունոտի կիրճ» բնապատմական արգելոցը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում: Այստեղ են գտնվում պատմական, բնական և ճարտարապետական մի շարք գեղատեսիլ վայրեր: