Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ այսօր Հրազդանի ծննդատանը 5 կգ 100 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա երեխա է ծնվել:
«Հրազդանում լավ լուրերը հաջորդում են մեկը մյուսին:
Այսօր Հրազդանի ծննդատանը 5 կգ 100 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա երեխա է ծնվել՝ համալրելով «հազվադեպ ծնունդների» շարքը։
Փոքրիկ «հսկային» մաղթում եմ առողջություն և անհոգ մանկություն»,- գրել է Միքայելյանը: