ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Գնել Հասրաթյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում և հանդիպում է ունեցել ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների հետ:
Հանդիպման ընթացում քննարկվել են կարտարված աշխատանքների արդյունքները, մարզում առկա բնապահպանական հիմնախնդիրները և դրանց հնարավոր լուծման տարբերակները:
Տեսչական մարմնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը հանձնարարել է վերահսկողական աշխատանքները կատարել սահմանված ժամկետներում՝ ապահովելով դրանց արդյունավետությունը: