Ավելի քան քառորդ դար անց կինոպոետը նոր ֆիլմ է ներկայացնում: Աշնանը Փարիզում սպասվում է Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերան: Դրանից հետո մեկժամանոց պատումը կշրջի աշխարհով մեկ, հուսանք, որ կցուցադրվի նաև Հայաստանում:
Փարիզի կինոսերները նաև հնարավորություն կունենան շփվելու վարպետի հետ, եթե իհարկե կորոնավիրուսը չխառնի բոլոր պլանները: 27 տարվա դադարից հետո ռեժիսորը խոսեց՝ պատմելով բնության ու մարդու հակասությունների մասին: Ի դեպ, ֆիլմում՝ դասականների կողքին, հնչելու է նաև Տիգրան Համասյանի երաժշտությունը:
Փելեշյանական կինոն Վահե Դավթյանի ռեպորտաժում: