Գալիք տարի Հայաստանը կունենա ոստիկանության ծառայության նոր տեսակ՝ պարեկայինը, որը ներառում է ճանապարհային ոստիկանի և այսօրվա պարեկային ծառայողի գործառույթները:
Համակարգում վստահ են՝ նոր ծառայությունը կփոխի ոստիկանության մասին հանրության պատկերացումը: Համոզված են, որ այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` բարձր աշխատավարձով, նոր գործառույթներով, նոր սարքավորումներով, նոր կրթությամբ ու հմտություններով ու նոր մտածելակերպով:
Ծառայությունը 770 հոգանոց է լինելու, աշխատակիցները կարող են լինել ինչպես համակարգից, այնպես էլ երբևէ ոստիկանությունում չաշխատածները: Հնգամսյա ուսուցումից հետո լավագույնները կանցնեն աշխատանքի:
Ծառայության ձևավորման ընթացքի մասին Անուշ Մուրադյանն է պատմում: