«Բելայա Ռուս» պրոիշխանական հասարակական կազմակերպությունն այսօր Մինկսում «համերաշխության հանրահավաք» կանցկացնի՝ հաջակցություն Բելառուսի նախագահ Ալեքսանադր Լուկաշենկոյի, հայտնում է «Ռիա Նովոստին»։
«Կիրակի, ժամը 12.00-ին մայրաքաղաքի Անկախության հրապարակում՝ Կառավարության տան մոտ, կանցկացվի խաղաղ համերաշխության հանրահավաք, որին կմասնակցեն պետական քաղաքականությունը սատարող ուժերը»,- ասված է ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ հանրահավաքին կմասնակցեն «բոլոր նրանք, ում համար թանկ է հայրենիքը, ովքեր դեմ են երկիրը երկու հակամարտող ճամբարի բաժանելուն»։ «Մի խոսքով, մեզ հետ է ամբողջ կառուցողական Բելառուսը»,- հայտարարել են նախաձեռնողները։