Բելառուսի տասնյակ հազարավոր քաղաքացիներ այս պահին գտնվում են մայրաքաղաքի կենտրոնում՝ «Մինսկ՝ հերոս քաղաք» հուշարձանի տարածքում։ Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում Բելառուսում կայացած նախագահական արդյունքների առնչությամբ։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ մարդկանց թիվն ավելանում է՝ գալիս են ընտանիքներով՝ երեխաների հետ։
Նշվում է, որ իրավիճակը հանգիստ է, ակցիայի մասնակիցները չեն փակել փողոցները, նրանք նույնիսկ փողոցն անցնում են լուսացույցի կանաչ ազդանշանի ներքո։ Ավտոմեքենաների վարորդներն իրենց ազդանշաններով աջակցություն են հայտնում ակցիայի մասնակցիենրին, նրանցից շատերն էլ ջրով լի շշեր են փոխանցում քաղաքացիներին։
Ինչպես փոխանցում է աղբյուրը, Բելառուսում այսօր տաք, արևոտ եղանակ է, օդի ջերմաստիճանը +30 աստիճան է։