Մարիամ Աստվածածնին նվիրված տոնին 100-ամյա դադարից հետո առաջին անգամ պատարագ է մատուցվել Վայոց Ձորի Քարկոփ Սուրբ Աստվածածին եկեղեցում: Վանքը 5-րդ դարի է՝ կիսավեր: Ու թեև ուխտագնացների աղոթքներ լսած է, բայց պատարագ՝ վաղուց ոչ:
Տեղացիներն այս տարի որոշել են երկրորդ շունչ տալ գմբեթը փլված վանքին՝ ամեն տարի Տիրամոր վերափոխման տոնն ու խախողօրհնեքը այնտեղ նշելով:
Քարկոփի կամ Խոտակերաց վանքից Հայկ Նավասարդյանն է վերադարձել: