Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը ներառված է այն դեղերի ցանկում, որոնց բաշխումը կարգավորվում է պետությունը, «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ կառավարությունը:
«Դա թույլ կտա վերահսկել դեղերի մատակարարումը շրջաններ և խուսափել պակասուրդից», - ասված է հաղորդագրության մեջ:
Բացի նոր պատվաստանյութից, դեղամիջոցների ցանկում ավելացվել է ևս 6 դեղամիջոց՝ դեքսամեթազոն, կանակինումաբ, օլոկիզումաբ, բարիցիտինիբ, տոֆացիտինիբ և լևիլիմաբ։
Նշենք, նախօրերին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ կորոնավիրուսի առաջին պատվաստանյութի արտադրությունը սկսվել է։
COVID-19-ի դեղամիջոցը ստեղծել են Ռուսաստանի համաճարակաբանության ու միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետները: