Երեկ՝ օգոստոսի 15-ին Մարտունու շրջանի մի շարք համայնքներ կատարած աշխատանքային այցիս ընթացքում հանձնարարականներս վերաբերում էին հիմնականում միջհամայնքային ու ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատմանն ու սալապատմանը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ծանոթացել եմ նաև պետական միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին: Մասնավորապես, Կարմիր շուկայում բազմաբնակարան նոր թաղամասը շահագործման հանձնելուց հետո հարակից տարածքում կկառուցվի ևս երկու բազմաբնակարան շենք: Ի դեպ, նորակառույց շենքերն ունեն ապաստարաններ, որոնք խաղաղ պայմաններում կծառայեն մեր մատաղ սերնդի առողջ դաստիարակությանը՝ օգտագործվելով որպես մարզասրահներ:
Հզոր հայրենիք կառուցելու համար ուժեղ և զարգացած գյուղական համայնքներ ունենալն առաջնային պահանջ է, որին կհասնենք համատեղ ջանքերով»,- գրել է ԱՀ նախագահը: