Կառավարությունը որոշեց ևս մեկ ամսով երկարացնել մարտին հայտարարված արտակարգ դրությունը, հույս հայտնելով, որ սա վերջին երկարաջգումը կլինի:
Թեև խորհրդարանական ընդդիմության համոզմամբ՝ արտակարգ դրության կարիք այլևս չկա, հանրապետության պարետը հայտարարեց՝ Հայաստանի պես երկրում վարակման ցուցանիշները դեռ վտանգ են սահմանադրական կարգին:
Վարակի տարածման տեմպի նվազմանը զուգահեռ, սակայն, հանվել են որոշ սահմանափակումներ: Ավտոմեքենաներում, օրինակ, որոնք հանրային տրանսպորտի տեսակ չեն, դիմակ կրելն էլ պարտադիր չէ, բնության գրկում՝ ևս:
Արտակարգ դրության թերևս վերջին երկարաձգման մասին Գևորգ Թոսունյանն է պատմում: