Այսօր Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահներն իրենց կողմից պահպանվող տարածքում հայտնաբերել են ուռենի տեսակի հատված ծառեր և ճյուղեր։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգում է հատման մասին՝ հրավիրելով իրավապահ մարմինների ուշադրությունը։
Անտառապահները հատված ծառերը հայտնաբերել են «Ջուխտակ լիճ» կոչվող հատվածում, որը սահմանակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքին։