Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ եղբոր՝ Ռոբերտ Թրամփի մահվան կապակցությամբ:
Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։
Նշենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է կրտսեր եղբոր՝ Ռոբերտի մահվան լուրը։ Նա 72 տարեկան էր: