Այս գիշեր Լոնդոնում մահացել է Ղազախստանի հիմնադիր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթան Նազարբաևը, հայտնում են ղազախական լրատվամիջոցները։
Նշվում է, որ էքս նախագահի թոռը մահացել է սրտի կանգի հետևանքով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Այսուլթանը Նազարբաևի ավագ դստեր, երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Դարիգա Նազարբաևայի որդին էր։ Նա 30 տարեկան էր։