ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է կրտսեր եղբոր՝ Ռոբերտի մահվան լուրը։ Նա 72 տարեկան էր:
«Խոր ցավով ուզում եմ կիսվել, որ եղբայրս՝ Ռոբերտը, հեռացավ կյանքից: Նա ոչ միայն իմ եղբայրն էր, այլև իմ լավագույն ընկերը։ Մենք նրան շատ կկարոտենք, բայց կհանդիպենք նորից։ Նրա հիշատակն իմ սրտում կապրի հավերժ: Ռոբերտ, ես սիրում եմ քեզ: Հանգչիր խաղաղությամբ», - ասված է ԱՄՆ առաջնորդի հայտարարության մեջ:
Նշենք, օգոստոսի 14-ին Ռոբերտ Թրամփը ծանր վիճակում հոսպիտալացվել էր։ Նույն օրը ԱՄՆ նախագահը այցելել էր եղբորը: