Oգոստոսի 15-ի ցերեկը, 18-20-ը հանրապետության առանձին շրջաններում, 16-17-ին՝ շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին հարավարևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 15-17-ը աստիճանաբար կնվազի 1-3 աստիճանով:
Երևանում օգոստոսի 15-ի երեկոյան, 16-17-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: