«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիայից» կրած ջախջախիչ՝ 2-8 հաշվով պարտությունից հետո իր տպավորություններն է հայտնել:
«Սա անհավանական ցավալի պարտություն էր: Նվաստացուցիչ պարտություն: Գոլերը չափազանց շատ էին, դրանցից շատերը՝ արժանի: «Բավարիան» շատ արդյունավետ էր: Հիմա չափազանց վաղ է մտածել՝ արդյոք կշարունակե՞մ իմ աշխատանքը, թե՞ ոչ: Դա ինձնից չէ կախված: Անհրաժեշտ է ստեղծված իրավիճակը հասկանալ՝ այս պարտությունը հաշվի առնելով»,- նշել է Սետյենը: