Միացյալ Նահանգների՝ ալերգիկ ու վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականները զբաղվում են կորոնավիրուսի արհեստական շտամի ստեղծմամբ՝ մարդկանց վրա փորձարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Նոր շտամի ներարկումը կամավորներին կարող է բացահայտել փորձնական պատվաստանյութերի արդյունավետությունը:
Միացյալ Նահանգների գլխավոր համաճարակաբան Էրթոնի Ֆաուչը հայտարարել է, որ նման փորձարկումները պահուստային տարբերակներ են, որոնց իրականացման համար ամիսներ կպահանջվեն: