ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատությունների (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագրի մեկնարկը:
2020 թ. վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2020 թ. օգոստոսի 25-ից հոկտեմբերի 23-ը:
Վերապատրաստումն ընթանալու է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի մշակած տարբերակված հետևյալ 6 ծրագրով՝
•Ուսուցում մանկապարտեզում
•Ուսուցում մեկօրյա դպրոցում
•Տարրական ուսուցում
•Հայոց լեզվի և գրականության դասավանդում
•Լրացուցիչ կրթության և ազգային դաստիարակության կազմակերպում
•Հայոց պատմության և մշակույթի պատմության դասավանդում:
Ծրագիրն իրականացնելու է «Ֆիչըր» կազմակերպությունը: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն համապատասխան վկայագրեր, որոնք կառաքվեն մասնակցիների փոստային հասցեներին:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 19-ը ներառյալ լրացնել և ուղարկել հայտը, որը տեղադրված է հետևյալ հղմամբ՚ https://bit.ly/344GvPH
Մասնակցության հաստատումն ուսուցիչները կստանան հայտը ներկայացնելուց հետո 3 օրվա ընթացքում:
Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնից /hեռ.` 37491716162 Viber, Whats'App, Էլփոստ` [email protected]/ կամ «Ֆիչըր» կազմակերպությունից /հեռ. 37493844764 Viber, Whats'App, Էլ. փոստ. [email protected]/