ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգման բանաձևը՝ քվեարկության ընթացքում անհրաժեշտ ձայները չհավաքելու պատճառով: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը:
Վիճահարույց բանաձևի օգտին քվեարկել է երկու պետություն՝ Միացյալ Նահանգներն ու Դոմինիկյան Հանրապետությունը, դեմ է հանդես եկել ևս երկու երկիր՝ Ռուսաստանն ու Չինաստանը, 11 պետություն ձեռնպահ է մնացել:
Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է 2020-ի հոկտեմբերի 18-ին: Միացյալ Նահանգներն իր բանաձևում առաջարկում է երկարաձգել էմբարգոն, «քանի դեռ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը չի ընդունի հակառակ որոշումը»: