Եվրոպական մի քանի երկիր միաժամանակ հայտարարել են կորոնավիրուսի տարածման կտրուկ աճի մասին: Նոր ռեկորդ է գրանցվել Ռումինիայում: Նոր պիկի մասին հայտնել է նաև Ֆրանսիան, որտեղ մեկ օրում արձանագրվել է վարակման մոտ 3 հազար նոր դեպք: Կառավարությունը Փարիզը ճանաչել է կորոնավիրուսի ակտիվ տարածման գոտի և տեղական իշխանություններին լիազորել լրացուցիչ սահմանափակումներ մտցնել: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru կայքը:
Այս ֆոնին, Մեծ Բրիտանիան որոշում է կայացրել երկշաբաթյա կարանտին սահմանել բոլորի, այդ թվում՝ երկրի քաղաքացիների համար, որոնք Մեծ Բրիտանիա են ժամանում Ֆրանսիայից և ևս հինգ երկրից:
Կորոնավիրուսային իրավիճակը մտահոգիչ է նաև Նիդեռլանդներում և Մոնակոյում: