Ռուսաստանի Հեռավոր Արևելքի Խաբարովսկ քաղաքում արդեն վեցերորդ շաբաթն անհանգիստ է: Զանգվածային հանրահավաք է կազմակերպվել՝ ի պաշտպանություն ձերբակալված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի՝ տեղեկացնում է РБК-ն:
Որոշ աղբյուրների տվյալով՝ ակցիային մասնակցել է 1500 մարդ: Ցույցերի սկզբից ձերբակալվել է 13 ակտիվիստ:
Հիշեցնենք, որ Սերգեյ Ֆուրգալը ձերբակալվել էր հուլիսի 9-ին: Նահանգապետի դեմ առաջադրվել է մի շարք ձեռներեցների սպանության կազմակերպման մեղադրանք: Ֆուրգալին բերման ենթարկելուց հետո Խաբարովսկում ցույցերը չեն դադարում: