Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրում ստեղծված իրավիճակը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա տեղեկացրել էր Մինսկում հրավիրված խորհրդակցության ժամանակ՝ գրում է ТАСС գործակալությունը:
«Ինչ որ ես ասել էի, փաստացի սցենարով ագրեսիա է տեղի ունենում Բելառուսի դեմ: Հարկավոր է կապ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ սա արդեն միայն Բելառուսի դեմ սպառնալիք չէ»,- ավելի վաղ հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Լուկաշենկոյի հավաստմամբ՝ Բելառուսի դեմ արտաքին ագրեսիա է սկսվել «գունավոր հեղափոխության» սցենարով, որը լուրջ սպառնալիք է: