Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ աշխատանքային հանդիպում֊քննարկում է անցկացրել «Դիլիջան» ազգային պարկի աշխատակազմի հետ ու հայտնել իր դժգոհությունը ազգային պարկի աշխատանքների որակի վերաբերյալ։
«Լինելու են սուր ու կտրուկ լուծումներ
Աշխատանքային հանդիպում֊քննարկում անցկացրի «Դիլիջան» ազգային պարկի աշխատակազմի հետ։
Իմ դժգոհությունը հայտնեի ազգային պարկի աշխատանքների որակի վերաբերյալ։
Հողային խնդիրների վերհանման, սահմանազատումների, Երևան֊Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածներում իրականացված ապօրինի շինաշխատանքների ու կառուցապատումների վերացման գործում ազգային պարկը պարտավոր է լինել հետևողական և խնդիրները լուծել կարճաժամկետ հեռանկարում՝ օպերատիվ միջոցներով և ուղիղ միջամտությամբ։
Ազգային պարկի ղեկավար կազմի և աշխատակիցների առջև առաջնային խնդիր եմ դրել օրենքի գերակայության վերականգնումը:
Ներկաներին հավաստիացրի, որ չկա ու չի կարող լինել որևէ արտոնյալ, որն իրավունք կունենա կամայականորեն օգտագործել ազգային հարստությունը՝ սեփական, նեղ անձնական շահերի համար։
Հայաստանի Հանրապետությունում անտառները պետք է լինեն անձեռնմխելի, իսկ յուրաքանչյուր ապօրինություն, որ վնասում է շրջակա միջավայրին և բնությանը, պատժվի #օրենքի_ուժով և ողջ խստությամբ։
#պաշտպանված_շրջակա_միջավայր լինելո՜ւ է», ասված է նախարարի գրառման մեջ: