Թուրքիան դիտարկում է ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու և երկրից Թուրքիայի դեսպանին հետ կանչելու հավանականությունը: Պատճառը Իսրայելի ու Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների լավացմանը միտված համաձայնագիրն է: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ պատմությունը երբեք չի ների ԱՄԷ-ի «կեղծավոր պահվածքը»՝ այդ գործարքին համաձայնելու համար, ինչը Մերձավոր Արևելքում վերափոխում է քաղաքականության կարգը:
«Պաղեստինի դեմ արված քայլը չի մարսվի: Այժմ Պաղեստինը կա՛մ կփակի, կա՛մ էլ կդադարեցնի դիվանագիտական առաքելությունը: Նույնը կարող ենք անել նաև մենք»,-հայտնել է Թուրքիան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Պաղեստինյան կողմը չեղյալ է հայտարարել գործարքը՝ այն անվանելով հարված թիկունքից: