Թուրքական ռազմածովային ուժերին պատկանող սուզանավը մուտք է գործել Միջերկրական ծովի հունական ջրեր՝ հայտնվելով Աթենքից 70 կմ հեռավորության վրա: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Թուրքական սուզանավը հայտնաբերել է հունական ուղղաթիռը: Այս կապակցությամբ Հունաստանի Զինված ուժերը տագնապ են հնչեցրել:
Թուրքիայի ու Հունաստանի միջև լարվածությունը սրվել է ծովային սահմանազատման պատճառով: Հիշեցնենք, որ Հունաստանն ու Եգիպտոսը ծովային գոտու սահմանազատման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Թուրքական կողմը հայտնել է, որ պաշտոնական Անկարան չի ճանաչում այդ համաձայնագիրը: