Արտակարգ դրության պայամաններում թավշուտցի Սաղաթել Մուրադյանն այս տարի արտագնա աշխատանքի չմեկնեց: Պետական աջակցությամբ տոհմային տավարաբուծությամբ հիմա գերմանական երինջներ է պահում: Հաշվել է՝ տոհմային անասնապահությունն արտագանա աշխատանքից ավելի եկամտաբեր է:
Հայաստանում նախընտրում են կաթնամսատու հոլշտեյն ու սիմենտալ տեսակները: Տարվա սկզբից Հայաստան է ներկրվել 500 կենդանի: Անասնապահությունը բարձրարժեք կենդանիներով համալրելու ծրագիրը կարծես արդյունք է տալիս,- ասում է էկոնոմիկայի նախարարության պատասխանատուն: Հայաստանում արդեն կարողանում են բուծել գերմանական տոհմային կենդանիներ: Մի կենդանու ներկրման համար ֆերմերը վճարում է մինչև 2500 եվրո: Վարկով գնելու դեպքում պետությունը սուբսիդավորում է ամբողջ տոկոսադրույքը:
Լևոն Տեր-Իսահակյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ - Ծրագիրը միտված չէր, որ կենդանիները պետք է միայն ներկրվեին: Խրախուսվում էր տոհմային կենդանիների ձեռքբերումը` պետական օժանդակության միջոցով:
Կենդանիների զգալի մասը Վայոց Ձորում են: Գերմանական երինջներով շատ են հետաքրքրված Տավուշում, Կոտայքում, Արարատում: Հայաստանի յոթ մարզում արդեն տոհմայն կենդանիներ են պահում: Ներկրող կազմակերպությունն արդեն երրորդ խմբաքանակն է պատրաստվում բերել Հայաստան:
Աննա Քեշիշյան, Տոհմային կենդանիներ ներմուծող ընկերության ներկայացուցիչ - Նախորդ խմբաքանակը ներմուծել էինք Գերմանիայի Դաշնությունից, այս վերջին խմբաքանակը` Չեխիայից: Կրկին ունենք պատվերներ, ներմուծելու ենք Չեխիայից` կրկին հոլշտեյն ու սիմենտալ ցեղատեսակներ:
Կենդանիներ ձեռք բերելու պետական սուբսիդավորման ծրագիրը կշարունակվի մինչև տարեվերջ: