Եվրամիությունը պատժամիջոցներ է պատրաստում Բելառուսի իշխանությունների նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում երկրում ընտրություններից հետո սկսված զանգվածային ցույցերի ժամանակ արյունահեղությունների համար՝ գրում է Al Jazeera-ն:
Եվրամիության 27 երկրների արտգործնախարարներն այս որոշումը կայացրել են Բրյուսելում անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ:
«Եվրամիությունն այժմ կնախաձեռնի Բելառուսում բռնությունների, ձերբակալությունների և ընտրակեղծիքների համար պատասխանատու անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառման գործընթացը»,- հայտնել է Շվեդիայի արտգործնախարարը:
Բելառուսի ընդդիմության ղեկավար, 37-ամյա Սվետլանա Տիխանովսկայան, որը վտարվել էր Լիտվա, կոչ է անում հանգստյան օրերին ակտիվացնել հանրահավաքներն ու քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել:
Բելառուսի ընտրություններից հետո երկրում սկսված անկարգությունների ժամանակ մահացել էր երկու ցուցարար, մոտ 7 հազար ակտիվիստ բերման էր ենթարկվել:
Բելառուսի հարևան երկրները՝ Լեհաստանը, Լիտվան ու Լատվիան, Բելառուսում ստեղծված ճգնաժամի հաղթահարման գործում միջնորդի դերը ստանձնելու պատրաստակամություն են հայտնել: