Այն անհատ ստեղծագործողները, ովքեր չեն օգտվել պետական օժանդակության ծրագրերից և կարող են հավաստել, որ վերջին երկու տարում ապրել են ակտիվ մշակութային կյանքով, հնարավորություն ունեն դիմել ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհին։ Այդ մասին տեղեկանում ենք Կառավարության Ֆեյսբուքի էջից:
Դրամաշնորհային մրցույթին կարող են դիմել ժամանակակից և կիրառական արվեստի ներկայացուցիչներ, գրողներ։ Պետք է ներկայացնել ծրագիր, որը կիրականացվի այս տարվա ընթացքում։