Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ գործող իշխանությունը երկիրը ոչ մեկի չի տա և «կզսպի իրավիճակը»՝ ընդ որում ընդգծելով, որ Եվրոպայի կենտրոնում գտնվելով, Բելառուսը պետք է պատրաստ լինի ժամանակին արձագանքել ցանկացած մարտահրավերի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Միաժամանակ Բելառուսի ու Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցի ժամանակ վստահեցրել են, որ Բելառուսում ստեղծված ցանկացած խնդիր շուտով կկարգավորվի: Կողմերի խոսքով, գլխավորն այն է, որ այդ խնդիրներից չօգտվեն ապակառուցողական ուժերը:
Կողմերի միջև հեռախոսազրույցը կայացել է բելառուսական կողմի նախաձեռնությամբ: