Բալթյան երկրների՝ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի վարչապետներն այսօր Բելառուսին կոչ են արել նոր «ազնիվ ու ազատ» ընտրություններ անցկացնել՝ տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Էստոնիայում հանդիպումից հետո Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որի համաձայն «պետք է անցկացվի թափանցիկ քվեարկություն՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ»:
Բալթյան երկրները Բելառուսին հորդորել են նաև ազատ արձակել քաղբանտարկյալներին ու բերման ենթարկվածներին: