Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության պարետի 2020 թ. ապրիլի 13-ի N 3 որոշման պահանջները՝ ԱՀ արդարադատության նախարարի 2020 թ. օգոստոսի 12-ի N 81-Ա հրամանի համաձայն` վերացվել են աշխատանքային ժամերի նկատմամբ սահմանափակումները ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տարածքային ստորաբաժանումներում (քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններ և նոտարական գրասենյակներ), ինչպես նաև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում (կենտրոնական մարմին ու սպասարկման և գրանցման բաժին)։
Վերոնշյալ մարմիններն աշխատում են ժամը 9:00-ից մինչև ժամը 18:00-ն:
ԱՀ արդարադատության նախարարի վերոնշյալ հրամանի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինները չեն իրականացնելու միայն հանդիսավոր պայմաններում ամուսնության պետական գրանցումը, բացառությամբ՝ բացօթյա հանդիսավոր պայմաններում ամուսնության պետական գրանցման: