Այսօր սիրով ընդունելով հրավերը՝ մասնակցել եմ Sweet House ընկերության հիմնադրած՝ հացաբուլկեղենի արտադրամաս-վաճառասրահի բացման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Կարծում եմ՝ նմանօրինակ փոքր, բայց որակյալ արտադրանք թողարկող ընկերություններն ունեն իրենց պահանջարկը և կկարողանան շուկայում ուրույն տեղ զբաղեցնել՝ ապահովելով տրամադրող միջավայր և կայուն աշխատատեղեր»,- կարծիք է հայտնել ԱՀ նախագահը: