Աշխատանքն Իջևանի Բլբուլյան փողոցում եռում է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հրապարակելով լուսանկար:
«Նորոգվում է նաև Իջևանի Մայիսի 28-ի փողոցը։ Վերջին անգամ այս փողոցը նորոգվել է, երբ ես եղել եմ 4-րդ դասարանում»,- գրել է վարչապետը։
Ավելի վաղ մեկ այլ գրառմամբ Փաշինյանը հայտնել էր, որ գտնվում է հայրենի տանը: