Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցական ուղերձ է հղել սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադի անժամանակ մահվան կապակցությամբ:
«Խորը վշտով տեղեկացա սիրիահայ մեծանուն բժիշկ, «ԱՔՄԱ»-Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր նախագահ Ջանի Հադդադի անժամամանակ մահվան մասին:
Նախորդ տարի Երևանում անվանի բժշկի հետ հանդիպումից հետո խոստովանեցի, որ ինձ վրա մեծ հետք է թողել և ոգևորել պարոն Հադդադի գործունեությունը։ Լիահույս եմ, որ նրա գործունեությունը կիսատ չի մնա և նրա դուստրն ու նրա գործընկերները կշարունակեն բժշկի առաքելությունը։
Ջանի Հադդադը բարեգործական հիմունքներով հայ և սիրիացի հազարավոր մարդկանց երկրորդ կյանք է պարգևել, և այսօր նրա մահը սգում են հավասարապես հայ և սիրիացի ժողովուրդները։
Հավատում եմ, որ ազգանվեր ձեռնարկների և բազմաթիվ բարեգործությունների հեղինակ-բժիշկն անմար հիշատակ կթողնի մարդկանց մեջ:
Իմ խորին խոնարհումը նրա հիշատակի առաջ և ցավակցությունս ընտանիքին ու հարազատներին, ընկերներին և ողջ բժշկական համայնքին։