Հաագայում սկսված բողոքի ակցիաները հանգեցրել են անկարգությունների: Նիդեռլանդների իրավապահները բերման են ենթարկել 27 ակտիվիստի՝ գրում է kommersant.ru կայքը:
Լրատվամիջոցների տեղեկացմամբ, խռովությունների կարող էր հանգեցնել համավարակով պայմանավորված սահմանափակումների խստացման ու դպրոցների և ժամանցային վայրերի փակման որոշումը:
Բողոքի ցույցերի ժամանակ ակտիվիստները քարեր ու պայթուցիկներ են նետել ոստիկանների ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, Նիդեռլանդներում վարակվածների թիվը մոտենում է 60 հազարի, մահացել է 6159 հիվանդ: