Վաշինտգոնն ու Վարշավան ռազմական գործակցության պայմանագիր են ստորագրել, որը ենթադրում է Լեհաստանում ամերիկյան ռազմական ներկայության ուժեղացում՝ գրում է РИА Новости-ն:
Ամերիկյան կողմից փաստաթուղթը ստորագրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, իսկ լեհական կողմից՝ եվրոպական երկրի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը:
Փաստաթուղթը անցյալ տարի Լեհաստանի ու ԱՄՆ նախագահների կողմից Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի շարունակությունն է:
Այժմ Լեհաստանում ամերիկացի զինվորականների թիվը կազմում է մոտ 5 հազար: