Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իսրայելի ու ԱՄԷ-ի հարաբերությունները լավացնելուն միտված խաղաղության համաձայնագիրը «մեծ սխալ» է՝ տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
«ԱՄԷ-ի ղեկավարները կարծում են, որ եթե ավելի սերտ հարաբերություններ ստեղծեն ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի հետ, ապա իրենց անվտանգությունը կապահովվի, իսկ տնտեսությունը՝ կծաղկի: Սակայն, դա միանգամայն սխալ դիրքորոշում է»,-հայտնել է Իսլամական Հանրապետության առաջնորդը:
Ըստ Հասան Ռոհանիի, ԱՄԷ-ի ու Իսրայելի գործարքը դավաճանություն է պաղեստինցիների նկատմամբ:
ԱՄԷ-ն Ծոցի երկրներից առաջինն է և երրորդն արաբական աշխարհում, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ է ստեղծել: