Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում «Բավարիան» Լիսաբոնում մրցել է «Բարսելոնայի» հետ և հաղթանակ տոնել խոշոր` 8:2 հաշվով:
Հաշիվը բացվել է արդեն 4-րդ րոպեին. Թոմաս Մյուլերը գրավել է կատալոնացիների դարպասն ու առաջ մղեց մյունխենցիներին: 3 րոպե անց Դավիդ Ալաբան, անհաջող փորձելով հեռացնելով գնդակը տուգանայինից, այն ուղարկել է սեփական դարպասը` հավասարեցնելով հաշիվը:
21-ից 31-րդ րոպեներին մյունխենցիները ևս 3 անգամ գրավել են մրցակցի դարպասը: Աչքի են ընկել Իվան Պերիշիչը, Սերժ Գնաբրին և Մյուլերը: Թիմերն ընդմիջման են գնացել 4:1 հաշվով:
Ընդմիջումից հետո «Բարսելոնան» կարողացել է մեկ գնդակ ետ բերել: Գոլի հեղինակ է դարձել Լուիս Սուարեսը, սակայն հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլեր է խփել միայն «գերմանական մեքենան». Տեր Շտեգենի դարպասը գրավել են Ջոշուա Կիմիխը, Ռոբերտ Լևանդովսկին և Ֆիլիպե Կոուտինյոն, որը դուբլ է ձևակերպել:
«Բավարիան» այս հաղթանակի շնորհիվ դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Մանչեսթեր Սիթի»-«Լիոն» զույգի հաղթողի հետ: Կիսազրափակիչ այդ խաղը տեղի կունենա օգոստոսի 19-ին:
Ավելի վաղ ձևավորվել էր նաև կիսաեզրափակիչ առաջին զույգը, որը կազմել էին ՊՍԺ-ն ու «Լայպցիգը»: Այդ մրցավեճը կկայանա օգոստոսի 18-ին: