ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է հետևել ՀՀ պարետի որոշումների կատարմանը:
ՍԱՏՄ շաբաթօրյա կրկնայցերը, ստուգայցերն ու մշտադիտարկումները խախտումների հստակ նվազում են արձանագրել. Երևանում դրանք ընդհանրապես չեն հայտնաբերվել, իսկ մարզերում եղել են շատ քիչ, եթե հաշվի առնենք հատկապես շաբաթ-կիրակի օրերին արձանագրվող հոսքը դեպի հանգստյան տներ:
Խախտումները հիմնականում վերաբերում են ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանների թերի լրացմանը, բոլոր նախատեսված վայրերում փակվող աղբամանների և ձեռքերի ախտահանման միջոցների բացակայությանը:
Այսօր հանրապետությունում 24 ժամով կասեցվել է ընդամենը 3 սննդի շղթայի կազմակերպությունների գործունեությունը:
Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար. ՍԱՏՄ-ն հետմուտ է լինելու դրանց պահպամանն ամենուր: