Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Օգոստոսի 12-ից վերացվել է օտարերկրացիների մուտքի արգելքը Հայաստան` 14-օրյա ինքնամեկուսացում անցնելու պայմանով (ինքնամեկուսացման ընթացքում կարելի է անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից):
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը վերսկսում է թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղով ս․թ․օգոստոսի 17-ից:
Ըստ ընկերության ներկայացուցչի՝
#COVID19-ի պատճառով չեղարկված թռիչքների տոմսերը կարող են փոխանակվել վերը նշված թռիչքների տոմսերով։
Այլ մանրամասնաերի համար կարող եք դիմել ավիաընկերությանը»։