ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է ԱԺ պատգամավոր, իր կուսակից Մանե Թանդիլյանի՝ պատգամավորական լիազորությունները դադարեցնելուն:
«Մեր Մանեին առողջություն եմ մաղթում: Վստահ եմ, որ պիտի շուտափույթ հաղթահարենք այս դժվարությունը նույնպես:
Համոզված եմ, որ առաջիկայում միասին դեռ շա՜տ ծրագրեր կիրականացնենք՝ հանուն մեր պետականության և հայրենիքի»,- գրել է Մարուքյանը: