Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով վիրավորված հայերի թիվը տատանվում է 250-ից 300-ի միջև՝ ասուլիսին հայտնեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Այցելեցինք նրանցից մի քանիսին: Կան մարդիկ, որոնց երեսի մի մասն է վնասվել, կան մարդիկ, որոնց վիճակը, իրոք, լուրջ է: Մարդիկ էլ կան, որոնք արդեն ապաքինվել են: Փողոցում մարդկանց տեսանք, որոնք հազիվ էին քայլում՝ ձեռքը կոտրված էր, ամբողջ երեսը՝ կապույտ: Զոհերի թիվը Լիբանանում 13 է»,- նշեց Զարեհ Սինանյանը: