Համայնքների 2020 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում Շիրակի մարզում կիրականացվեն 1 մլրդ 452 մլն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ։
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ, ընդհանուր առմամբ, մարզի 15 համայնքում կասֆալտապատվի 15․1 կմ (104 հազար քառակուսի մետր) ճանապարհահատված։