Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձած քաղաքացին խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը հայրենիքում հիմնավորվելու համար աջակցության ծրագրերից օգտվելու հարցում՝ հաղորդում են պաշտպանի գրասենյակից։
Դիմումատուն հայտնել է, որ ՌԴ-ում ազատվել է պատժի կրումից և անմիջապես արտաքսվել Հայաստան, որտեղ բնակության վայր չունի և նոր կորոնավիուսային վարակով (COVID-19) պայմանավորված՝ չի կարողանում նաև աշխատանք գտնել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության համագործակցության արդյունքում քաղաքացին ընդգրկվել է ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրում և ստանում է դրամական աջակցություն։