Գյումրիում «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրով վերակառուցում ենք «Սուրբ Մարիամ» մանկապարտեզը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Մանկապարտեզի նախկին շենքը վթարային վիճակում էր: Նոր մանկապարտեզը կլինի երկհարկանի, սեյսմակայունության բոլոր չափանիշներին համապատասխան»,- գրել է նախարարը: