Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 21 միլիոնը: Ներկա պահին կա 21,068,695 վարակակիր: Մահացության ցուցանիշը կազմում է 757 444, ապաքինվել է 13,920,144 հիվանդ: Այս մասին են վկայում Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:
Վարակվածների ու մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակված է 5,415,666 մարդ, մահացել է 170 415 հիվանդ, ապաքինվել՝ 2,843,204-ը:
Երկու ցուցանիշներով երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում կա 3,229,621 վարակված, մահացածների թիվը 105 564 է, ապաքինվել է 2,356,640 մարդ:
Երրորդը Հնդկաստանն է՝ 2,459,613 վարակվածով: Այստեղ մահերի թիվը 48 144 է, ապաքինվել է 1,750,636 մարդ:
Ռուսաստանը չորրորդ հորիզոնականում է: Այս երկրում վարակվածները 907 758-ն են, մահացության թիվը կազմում է 15 384, ապաքինվել է 716 396 հիվանդ: