Միացյալ Նահանգների և Բելառուսի միջև «նավթային գործարքը», որը սկսվեց տարեսկզբին պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Մինսկ այցով, ձախողման եզրին է: ԱՄՆ-ից նավթի մատակարարումները, որոնք խրախուսում էին Ալեքսանդր Լուկաշենկոյի անկախ էներգետիկ քաղաքականությունը, կարծես ավարտվում է:
Արևմտյան տերությունները, ներառյալ Միացյալ Նահանգները, խստորեն քննադատեցին Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները և դրան հաջորդած իրադարձությունները Մինսկում ու երկրի այլ քաղաքներում:
ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել է Եվրամիության հետ համակարգել իր պատասխանը Բելառուսում կատարվող իրադարձություններին: Խոսքը վերաբերում է Բելառուսի նախագահի շրջապատից որոշ մարդկանց նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը կամ նույնիսկ ամերիկյան նավթի մատակարարումների կասեցմանը: