ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը զգուշացրել է, որ կորոնավիրուսի բռնկման նոր օջախներ կարող են լինել դպրոցները, գրում է «Ռոսբալտը:
Նա նշել է, որ անցյալ տարի աշխարհի դպրոցների 43%-ը չուներ օճառով լվացվելու հասարակ պայմաններ, ինչն էլ հնարավոր է դարձնում վարակի բռնկումները: Ռայանը միաժամանակ հորդորել է խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց, դիմակներ կրել փողոցներում և փակ տարածքներում ու պահպանել սոցիալական հեռավորությունը:
ԱՀԿ զեկույցում ասվում է, որ 818 միլիոն երեխա դպրոց է հաճախում առանց ձեռքերը լվանալու համար տարրական հարմարությունների: Նրանցից 295 միլիոնը ապրում է Աֆրիկայում: Յուրաքանչյուր երրորդ դպրոցը չունի նույնիսկ խմելու ջրի հասանելիություն, կամ այն սահմանափակ է: